AM
24 Փետրվար 2004 - 13:37 AMT

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՏԱԾՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՉԵՉՆԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Ոչ ոք չի մտածում Հոլոքոսթը կամ Թուրքիայում հայերի ցեղասպանությունը մոռանալու մասին, իսկ ինչու՞ չեչենները պետք է մոռանան իրենց ազգային ողբերգությունը: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան աղբյուրները, այդ մասին հայտարարել է Չեչնիայի նախագահ Ահմադ Կադիրովը փետրվարի 23-ին, երբ Չեչնիայում նշվում էր չեչենների եւ ինգուշների արտաքսման 60-րդ տարեդարձը: