AM
24 Փետրվար 2004 - 17:40 AMT

ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՎԻՐԱԿԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Փետրվարի 26-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կայցելի Եվրոպայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գլխավոր պատվիրակ Բեատրիս Մեժվան-Ռոգգոն: Ինչպես ասվում է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի մամուլի հաղորդագրությունում, գլխավոր պատվիրակը Երեւան կժամանի Բաքվից: Այցի ընթացքում նախատեսված է տարածաշրջանի երկրների ղեկավարության հետ քննարկել մարդասիրական խնդիրներ, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության ժամանակ անհայտ կորածների հարցը: