AM
25 Փետրվար 2004 - 15:33 AMT

ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԼՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԲՈՂՈՔՆԵՐԸ

Փետրվարի 27-ին Երեւանի վճռաբեկ դատարանում կսկսվի 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության գործով բերված բողոքների լսումը: Ավելի վաղ վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատավճիռը բողոքարկել են դատապարտյալներ` Էդիկ Գրիգորյանը, Աշոտ Կնյազյանն ու Համլետ Ստեփանյանը: Հիշեցնենք, որ նախկին դատավճռի համաձայն` Է.Գրիգորյանը եւ Ա.Կնյազյանը դատապարտվել են ցմահ, իսկ Հ.Ստեփանյանը` 14 տարվա ազատազրկման: