ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը խստորեն դատապարտել են Բուդապեշտում ադրբեջանցի սպայի կողմից Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանությունը: «Ես ցնցված եմ այդ սոսկալի սպանության լուրից»,- Հայ դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակին ուղղված նամակում նշել է կոնգրեսական Ադամ Շիֆը: Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը կշտկի Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օգնության անհավասարակշռությունը: Նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել նաեւ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը:





