Տարեսկզբից Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցվել է Հայաստանից 5 ընտանիք եւ համապատասխան դիմումներ են ստացվել եւս 28 ընտանիքից: Ինչպես «Արմենպրես» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության մասնագետ Սմբատ Սարգսյանը, ընտանիքների ընտրության հարցում նախապատվությունը տրվում է երիտասարդ եւ բազմազավակ ընտանիքներին: Անցած տարի Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցվել է 75 ընտանիք, ինչպես Երեւանից, այնպես էլ` հանրապետության մարզերից: Նրա խոսքերով` վերաբնակեցվողների համար գործում է արտոնությունների համակարգ` դրամական նպաստներ, վարկեր, առանձնատուն, հողամաս` առաջին 5 տարիներին հարկերից ազատման արտոնությամբ:





