AM
14 Մարտ 2012 - 06:07 AMT

«Հայացք». ՀՀԿ համամասնական ընտրացուցակում Սերժ Սարգսյանից հետո 3 հոգի ևս քվոտաներ ունեն

ՀՀԿ համամասնական ընտրացուցակում, բնականաբար նախագահ Սերժ Սարգսյանից հետո, երեք հոգի ևս քվոտաներ ունեն:

Մի´միայն երեք հոգի` Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը և նախագահի փեսա Միքայել Մինասյանը որոշակի քանակով տեղեր ունեն համամասնական ցուցակում:

«Հայացքը» գրում է, որ նրանք իրենց թեկնածուներին ներկայացնում են կուսակցության առաջնորդին, որը և որոշում է, թե, օրինակ, հինգ տեղի համար ներկայացված ութ թեկնածուներից ովքեր են համապատասխանում իրենց չափանիշերին: