Մարտի 13-ին Երևանում տեղի ունեցան միջգերատեսչական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:
Հայկական կողմից բանակցությունները վարում էր ԱԳ նախարարի խորհրդական, ԱՊՀ երկրների վարչության պետ Արմեն Ղևոնդյանը և Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների Չորրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին:
Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկումներ ծավալվեցին երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների շուրջ:





