AM
14 Մարտ 2012 - 07:20 AMT

«Ժողովուրդ». Ինչի՞ շուրջ են վիճել Սուրեն Խաչատրյանն ու Մաքսիմ Հակոբյանը

Երեկ Սյունիքի մարզպետարանում մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը ժողով են հրավիրել, որին հիմնականում մասնակցել է ՀՀԿ ակտիվը: Թերթն իր աղբյուրներից տեղեկացել է որ ժողովը սկսվել է ժամը 17:00-ին, որի ընթացքում անգամ միջադեպ է գրանցվել: Խաչատրյանն ինչ-որ թեմայի շուրջ է խոսել, որին հակադարձել է Հակոբյանը, ինչը վերածվել է վիճաբանության: «Ժողովուրդը» գրում է, որ, իհարկե, ՀՀԿ-ականները հանդարտեցրել են կողմերին, սակայն թեման երկար ժամանակ քննարկման նյութ է դարձել: Սյունիքի մարզի ՀՀԿ շտաբի ղեկավար, ՀՀ թիվ մեկ հարկատու Մաքսիմ Հակոբյանը հաստատել է թերթի տեղեկությունը, որ ժողով է եղել, սակայն չի ցանկացել մանրամասնել վիճաբանության թեման: «Միշտ էլ անում ենք, քննարկում ենք բազմաբնույթ հարցեր և այն, թե «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին ինչ պիտի պատասխանենք»,-կատակել է Հակոբյանը: