Վրաստանը հիանալի հասկանում է, որ ավելի լավ է ի դեմս ջավախահայերի դաշնակից ունենա, քան հսկայական գլխացավ, առավել ևս, որ ջավախահայերը խնդիրներ չեն ստեղծում վրացական իշխանությունների համար և միակ արգելքն են թուրքական էքսպանսիայի համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նրա կարծիքով, Վրաստանը կարող է հայկական կողմի համար լավ դաշնակից դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից էքսպանսիայի դեպքում:
Մինասյանի խոսքով, Վրաստանի հետ Հայաստանի ամենալուրջ խնդիրն այն է, որ տեղի է ունենում Վրաստանի հայկական սփյուռքի ձուլում:





