AM
14 Մարտ 2012 - 15:03 AMT

Lույս է տեսել «Մայր Մաշտոց. Ժ դար» գիրքը

Lույս է տեսել Գևորգ Տեր-Վարդանյանի «Մայր Մաշտոց. Ժ դար» գիրքը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:

Գիրքը պարունակում է Հայ առաքելական եկեղեցում գործածված հնավանդ ծիսարանի` Մաշտոցի բնագիրը` ըստ երկաթագիր հնագույն ձեռագրերի և Սուրբ գրքի և ձեռագրական օժանդակ հարուստ նյութի համեմատությամբ: Գիրքն ունի բնագրական և կանոնացանկային հավելվածներ` Քահանայաթաղի կանոնի լրացուցիչ երկու խմբագրություն, Մեռոնօրհնեքի կանոնի հին տարբերակը, «Կարգաւորութիւն օրհնութենաբեր ցուցակի» ցանկի համադիր բնագիրը, Մաշտոց Եղիվարդեցի կաթողիկոսի վարքի խմբագրությունները, աղոթք-քարոզների և սուրբգրային ընթերցվածների ցանկեր, հայկական ծիսարանի զարգացման ընթացքը պատկերող կանոնացանկային հավելվածներ:

Գիրքը նախատեսված է թե´ ծիսագիտական, թե´ ծիսակարգային և թե´ հայերեն Աստվածաշնչի բնագրագիտական հետազոտություններին նպաստելու համար:

Գիրքը տպագրվում է Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: