Հայաստանի նախագահը հակված չէ կապելու Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում պատերազմի հնարավոր վերսկսման հետ: «Քանի դեռ հարցը կարգավորված չէ, տեսականորեն պատերազմի վերսկսումը հնարավոր է, սակայն դա ավելի շատ կապված է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության, մեր երկրի տնտեսական զարգացման ու ռազմական ներուժի հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ առումով, նրա կարծիքով, Հայաստանը պետք է իր հույսերը կապի ներքաղաքական կայունության, երկրի հզորության եւ բանակի մարտունակության հետ: Հայաստանը 1988 եւ 1992 թվականների պես այսօր էլ չի վախենում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններից, հայտարարել է ՀՀ ղեկավարը:





