AM
1 Մարտ 2004 - 17:15 AMT

ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՆԱԽԿԻՆ ՉԵՄՊԻՈՆ ԲՈՐԻՍ ՍՊԱՍԿԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Մարտի 5-ին Երեւան կժամանի շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին: Այցը կազմակերպել են շախմատի «Չեսս» հայկական ակադեմիան եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը: Ինչպես «Արմենպրես» գործակալությանն են հայտնել Սպորտկոմիտեյում, Սպասկին կհանդիպի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ու ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարության հետ: Նա կայցելի նաեւ Հայաստանի մի շարք շրջաններ եւ Լեռնային Ղարաբաղ, որտեղ տեղի կունենա շախմատի միջազգային մրցաշար: Նշենք, որ այս միջոցառումները անց են կացվում շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի տարեդարձին նվիրված շախմատային միջոցառումների շրջանակներում: