Ապրիլի 1-ից Հայաստանում կբարձրանա խմելու ջրի սակագինը: Ինչպես հաղորդել են Հայաստանի բնական մենաշնորհների կարգավորման պետական կոմիտեյում, հաջորդ ամսվանից Երեւանի բնակիչները մեկ խորանարդ մետր ջրի համար կվճարեն 90 դրամ (նախկին 56 դրամի փոխարեն), իսկ հանրապետության շրջանների բնակիչները` 100 դրամ (նախկին 53 դրամի փոխարեն): Երկրի ջրամատակարարմամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների խոսքերով, սակագների բարձրացումը թույլ կտա բարելավել ջրագծերի շահագործումն ու անվտանգությունը, ինչպես նաեւ ծառայությունների տրամադրումը բնակչությանը:





