AM
2 Մարտ 2004 - 17:57 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը նախօրեին Երեւանում ստորագրել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նոյեմբերի 4-5-ը Վաշինգտոնում կայացած վերջին նիստի ընթացքում կազմված գործողությունների ծրագիրը: Ծրագիրն անդրադառնում է ամերիկյան օժանդակության շրջանակներում իրականացվող մի շարք նոր կամ արդեն ընթացքի մեջ գտնվող ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության զարգացմանը: Փաստաթղթի ստորագրումից հետո կողմերը քննարկել են Հայաստանի կառավարության աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ կոռուպցիայի, մարդկանց անօրինական փոխադրումների, փողերի լվացման դեմ պայքարին առնչվող հիմնախնդիրներ: