AM
2 Մարտ 2004 - 18:48 AMT

ՌՈՒՍ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդները քննարկել են խաղաղարար գործունեությունը տարածաշրջանում: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, հանդիպմանը, որը տեղի է ունեցել այսօր Մոսկվայի Սվյատո-Դանիլովի վանքում, մասնակցել են` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Կովկասի Մահմեդականների վարչության նախագահ Ալլահ-Շուքյուր Փաշա-Զադեն Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը եւ Համայն Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը: Նշենք, որ Հարավային Կովկասի հոգեւոր առաջնորդները Մոսկվայում են գտնվում ԱՊՀ Միջկրոնական խաղաղարար համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի նպատակը Համագործակցության երկրների ավանդական կրոնական կազմակերպությունների գործունեության համակարգումն է` ազգամիջյան եւ կրոնամիջյան աշխարհի ամրապնդման, ավանդական հոգեւոր արժեքների հասարակության մեջ հաստատման եւ արդիականության եւ մարտահրավերների, մասնավորապես, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի համար: