ԱՄՆ վարչակազմի առաջարկը 2005 թվականին Ադրբեջանին տրամադրել ռազմական օգնություն, որը չորս անգամ գերազանցում է Հայաստանին տրվող օգնության չափը, կարող է մեկնաբանվել որպես աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներքաշված կողմերից մեկին: Այդ մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Ջորջ Ալենը` հանդես գալով երեկ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեյում կայացած լսումներին: Նրա խոսքերով, խնդրելով 8,75 միլիոն դոլար Ադրեբաջանին ռազմական օգնություն ցուցաբերելու համար եւ միայն 2,75 միլիոն դոլար Հայաստանի համար, վարչակազմը վտանգ է առաջացնում կասեցնել առաջընթացը երկու երկների միջեւ խաղաղության որոնման գործընթացում եւ սպառնալիք է կայունությանը այս տարածաշրջանում: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, սենատորը պահանջել է Վաշինգտոնի վարչակազմից խոչընդոտել ադրբեջանցիների կողմից հայերի հանդեպ իրականացվող բռնության գործողություններին եւ մերժել Ադրբեջանին` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կայանալիք զորավարժությունները իր մոտ անցկացնելու հարցում:





