AM
16 Մարտ 2012 - 11:11 AMT

Բուխարեստի համալսարանում վերսկսվել են հայերենի դասընթացները

Բուխարեստի համալսարանում 2012թ. փետրվարից վերսկսվել են հայերենի դասընթացները: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ hայոց լեզվի դասավանդումը ներառնված է Բուխարեստի համալսարանի դասական բանասիրության, արդի հունարենի եւ հունգարագիտության, հրեական եւ ռոմանական ուսումնասիրությունների ֆակուլտետի շրջանակում:

Դասընթացը վարում է մանկավարժական գիտությունների դոկտոր, Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի օտար լեզուների ինստիտուտի դասախոս Աիդա Մարկոսյանը: