Եվրամիության ընդլայնման հարցերով կոմիսար Գյունտեր Ֆերհոյգենը ցրել Է շուտափույթ ԵՄ-ին անդամակցելու` Թուրքիայի հույսերը: Թուրքիան կարող Է Եվրամիությանն անդամակցել «2010 թվականից ոչ շուտ», ասել Է նա գերմանական «Վելտ» թերթում այսօր հրապարակված հարցազրույցում: Ֆերհոյգենի կարծիքով, Թուրքիայի կառավարության համար Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները «նույնքան կարեւոր են, որքան եւ հենց բուն անդամակցումը»: Աշնանը Եվրահանձնաժողովը կներկայացնի Թուրքիայում անցկացվող բարենորոգումների իրավիճակի մասին իր զեկույցը, որի հիման վրա Եվրամիության երկրների կառավարությունները արդեն ընթացիկ տարում որոշում կկայացնեն ԵՄ անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, հաղորդել Է Գ.Ֆերհոյգենը:





