AM
19 Մարտ 2012 - 08:42 AMT

Վրաերթի հետևանքով անձը չպարզված, մոտ 70 տարեկան տղամարդ է մահացել

Մարտի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող նորակառույց ճանապարհին` Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտ, վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 70 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: