AM
5 Մարտ 2004 - 19:11 AMT

ՀԵՐՔՎՈՒՄ Է ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ «ՊԱՀԵՍՏԱՅԻՆ» ՏԱՐԻՔԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՐՎՈՒՄ ՀԵՌԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) հերքում է որոշ հայկական ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, որ զինծառայության «պահեստային» տարիքի (մինչեւ 45 տարեկան) տղամարդկանց թույլ չեն տալիս մեկնել «Զվարթնոց» օդանավակայանից: ՔԱԳՎ մամուլի ծառայության հաղորդագրության hամաձայն ` նման պնդումները ապատեղեկատվություն են: ՔԱԳՎ մամուլի ծառայությունը քաղաքացիներին խնդրում է` «Զվարթնոց» օդանավակայանում որեւէ խախտում հայտնաբերելու դեպքում` տեղյակ պահել օդանավակայանի համապատասխան ծառայություններին: