AM
19 Մարտ 2012 - 10:14 AMT

Արտակ Գաբրիելյան. Ջավախքի պատգամավորները աշխատում են սխալ ուղղությամբ և չեն լուծում տարածաշրջանի խնդիրները

Երևանում կայացած մամուլի ասուլիսում Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը հայտարարել է, որ Ջավախքից վրացական խորհրդարան ընտրված պատգամավորները չեն լուծում Ջավախքի խնդիրները: Գաբրիելյանը նաը ընդգծել է, որ նրանց գործողությունները հիմնականում ուղղված են կետային սոցիալ-բարեգործական գործունեությանը, այլ ոչ թե ամբողջ տարածքում պատկերի փոփոխմանը: Նա կարծիք է հայտնել, որ առավել ակտիվ մասնակցությունը խորհրդարանական մակարդակում ավելի արդյունավետ կլիներ: Բացի այդ, Գաբրիելյանն ընդգծել է, որ, մասնակցելով Հայաստանի և Վրաստանի միջև բարձր մակարդակի բանակցային գործընթացին, պատգամավորները մեկ անգամ չէ, որ հնարավորություն ունեին բարձրացնել Ջավախքի հարցը, սակայն, ցավոք, շրջանցում էին այն: