Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխաիլ Ֆրադկովին` ՌԴ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես, ասված է. «Մեծապես կարեւորելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստեղծված ռազմավարական գործընկերությունը եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը` համոզված եմ, որ Ձեր գործունեությունը այդ բարձր պաշտոնում մեծապես կնպաստի մեր եղբայրական երկրների եւ ժողովուրդների միջեւ բազմակողմ կապերի հետագա զարգացմանը:





