AM
20 Մարտ 2012 - 06:41 AMT

«Հայացք». Կուսակիցներից մեկը Կարեն Ավագյանի «ականջները քաշել է»

Ինչի ասես, որ չի դիմում Աժ պատգամավոր Կարեն Ավագյանը` Սերժ Սարգսյանի «աչքը մտնելու» համար: «Հայացքը» գրում է, որ ամեն ինչում աշխատում է նմանակել Արմեն Աշոտյանին: Արդեն մի քանի տարի է` այդ «գործի» վրա է: Հայհոյում է այս կամ այն քաղաքական գործչին, ուզում է «շուստրի» գնահատականներ տալ, պիտակավորել այս կամ այն կուսակցությանը: Սակայն ինչ անում` գռեհիկ ու անմակարդակ է ստացվում: Ասում են` երեկ կուսակիցներից մեկը «ականջները քաշել է»` ասելով. «Հերիք է նմանակես Աշոտյանին, դու նրա ոչ կշիռն ունես, ոչ խելքը: Անտեղի քեզ մի ճղիր, մեկ է` նախարար չեն նշանակի»: