AM
20 Մարտ 2012 - 07:55 AMT

«Միցուբիշի Պաջերոյի» վարորդը վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակչին

Մարտի 19-ին` ժամը 19.30-ին, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 1953 թ. ծնված Ռուբիկ Մուրադյանին, որը տեղում մահացել է: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: