AM
9 Մարտ 2004 - 18:25 AMT

ՀՈՒՆԻՍԻՆ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հունիսի 26-ին կայցելի Անկարա: Թուրքական «Միլիեթի» թերթի համաձայն` այնուհետեւ Բուշը կմեկնի Ստամբուլ` հունիսի 28-29-ին Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովին մասնակցելու համար: