Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին նամակ է հղել ԱՄՆ Պետդեպարտամենտին` խնդրելով ձեռնարկել հնարավոր ամեն ինչ Սան Բերնարդինո քաղաքի մեկուսարանում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի դրությունը թեթեւացնելու համար: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը, հայ պատգամավորի վիճակն, իրականում, երկյուղ է հարուցում. նա պահվում է Ամերիկայի քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ միեւնույն խցում: Ըստ տեղեկությունների, պատգամավորի նկատմամբ դատը կսկսվի մարտի երկրորդ կեսին:





