Կովկասի մահմեդականների վաչության առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն «սադրանք» է անվանել հաղորդագրություններն այն մասին, որ ինքը Բաքու է հրավիրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II: Նման հաղորդագրություններն ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնվել են նրանից հետո, երբ վերջերս Մոսկվայում կայացած միջկրոնական խաղաղարար համաժողովում որոշում է ընդունվել հերթական նման հավաքն անցկացնել Բաքվում: Համաժողովը նախատեսվում է անցկացնել 2007 թվականին ԱՊՀ երկրների բոլոր հոգեւոր առաջնորդների մասնակցությամբ: Փաշազադեն նշել է, որ դեռեւս վաղ է խոսել այդ հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցության մասին:





