AM
10 Մարտ 2004 - 17:24 AMT

ՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՄԻՆՍԿՅԱՆ» ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Մարտի վերջին Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովը: Ընդսմին նա չի ճշգրտել հանդիպման վայրը, սակայն նշել է, որ այն նախատեսվում է անցկացնել եվրոպական երկրներից մեկում: Ռյաբովի խոսքերով` այդ հանդիպման նպատակն է ղարաբաղյան կարգավորման բանակցությունների օրակարգի մշակումը: