Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կմասնակցի մարտի 15-16 Ժնեւում կայանալիք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 60-րդ նստաշրջանում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախատեսվում է նրա ելույթը համաժողովի ամբիոնից: Համաժողովի շրջանակներում Վ.Օսկանյանը առանձնահանդիպումներ կունենա Շվեյցարիայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի եւ Էստոնիայի ԱԳՆ ղեկավարների հետ:





