Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի ադրբեջանական մասը կրելու է Հեյդար Ալիեւի անունը: Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի հրամանագրի համաձայն, ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, երկրի նախկին նախագահի անունը կկրեն նաեւ նավթի հորացման լողացող կայանքը, Բաքվի օդանավակայանը, բարձրագույն ռազմական ուսումնարանը եւ մի շարք մարզահամերգային դահլիճներ: Դրանից բացի, Բաքվում եւ Նախիջեւանում կստեղծվեն ավագ Ալիեւի հուշահամալիրներ:





