2005 թվականի գարնանը սահմանադրական փոփոխությունների փաթեթը, հավանաբար, կրկին կդրվի համաժողովրդական հանրաքվեի: Այդ մասին երեկ հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեւանյան բուհերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, ներկայումս փաստաթղթի վրա աշխատում են կառավարական կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները (Հայաստանի հանրապետական կուսակցություն, Հայ հեղափոխական Դաշնակցություն, «Օրինաց երկիր» կուսակցություն): Հիշեցնենք, որ 2003 թվականի մայիսի 25-ին հանրաքվեի դրված սահմանադրական բարեփոխումների փաթեթը մերժվել էր ժողովրդի կողմից: Հայաստան, սահմանադրություն, հանրաքվե





