Երեկ «Հրապարակին» զանգահարել են Արթիկից և խնդրել գրել, որ ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանն ակտիվորեն լծվել է իր գյուղապետ եղբորը` Հունան Պետրոսյանին, պատգամավոր դարձնելու գործին: Նա իր մոտ է հրավիրում մարդկանց և սպառնում, որ ոստիկանության «պադվալում կփտացնի», եթե չաշխատեն եղբոր համար: Հրահանգում է անձնագրեր բերել: Բոլորն էլ կորցնելու բան ունեն, մեկը բիզնես, մյուսը` աշխատանք: Ոստիկանապետն ամեն մեկի համար առանձնահատուկ «պադխոդ» է մշակել:
Թերթին զանգահարած արթիկցին խնդրել է` «միլպետից ազատեք, գրեք, թող Վովա Գասպարյանը կարդա, միջոցներ ձեռնարկի»:





