AM
22 Մարտ 2012 - 06:24 AMT

«Առավոտ». 20 հազարանոց քաղաքում քվեի ուժին հավատում է 160 մարդ

Իջևան քաղաքի Անկախության փողոցում տեղադրված է «Քվեն ուժ է» հասարակական շարժման կարմիր վրանը: Վրանում շարժման իջևանցի մասնակիցներ Ռոբերտ Խաչատրյանը և Արսեն Ալիխանյանն էին, նրանց առաջ դրված սեղանին՝ ընտրական իրավունքի մասին բրոշյուրներ: Նրանք ասել են, որ իրենք ՀՅԴ անդամներ են, սակայն այս դեպքում հանդիսանամ են հասարակական շարժման ներկայացացիչներ: Նրանք գրառում են շարժմանը միացողների անուն-ազգանանունները, վերջիններս ստորագրամ են, սակայն այդ մարդկանց անձնագրային տվյալները չեն հաշվառվում: Հասարակական շարժման կարմիր վրանը Իջևանում տեղադրված է մարտի 16-ից. անցած 8 օրվա ընթացքում շարժմանը միացել է շուրջ 160 իջևանցի: Ռոբերտ Խաչատրյանը և Արսեն Ալիխանյանն ասել են, որ շատերն են մոտենում և հայտարարում` ընտրությունների միջոցով Հայաստանում ոչինչ չի փոխվի, ոմանք էլ ասում են, թե սպասում են ընտրակաշառքի: Իջևանում շրջանառվող խոսակցաթյանների համաձայն` մայիսի 8-ի խորհրդարանական ընտրություններում յուրաքանչյուր ձայնի համար ընտրակաշառքը լինելու է 10 հազար դրամ: