AM
22 Մարտ 2012 - 06:53 AMT

«Ժողովուրդ». ՀՀԿ ցուցակը՝ սթրեսի առիթ

Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակում եղած տառասխալները շատ մարդկանց սթրեսի առիթ են դարձել: Անհասկանալի է, թե ինչ պայմաններում, բայց համացանցում հայտնված ընտրացուցակի տարբերակում, օրինակ, 51 համարի դիմաց գրված է Արա Հարությունյան: Երեկ «Ժողովուրդ»-ը պարզել է, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մասին է, որը մտերմիկ շրջապատում դժգոհել էր, թե ինչու ընտրացուցակում չկա իր անունը (կամ 51-րդն է): Սխալ է գրվել նաև 33-րդ թեկնածուի անունը` Մանուկ Սարգսյան: Փոխարենը պետք է լիներ Մարտին Սարգսյան` Շենգավիթի նախկին թաղապետ, Աժ պատգամավոր: Երեկ Աժ-ում այս առիթով կատակում էին, թե Մարտինը պիտի երգի`«մանուկ էինք մի ժամանակ ախպերներով…»: