
💻 Ընտրությունները` ընտրություններով, բայց եկեք փոքրիկ մտավոր էքսպերիմենտ անցկացնենք ու պատկերացնենք, որ Երևանը համակարգչային խաղի լոկացիա է։ Ենթադրում ենք՝ խաղն արդեն տասնամյակներ վաղ հասանելիության մեջ է, բայց մշակողները բագերից ազատվելու փոխարեն էլ ավելի անխաղալի են դարձնում լեվելը։ Օրինակ, Մյասնիկյանից իջնելու ու բարձրանալու պահերին խաղը միշտ կախում է, իսկ Աբովյան – Սայաթ-Նովա հատվածում fps-ներն ընկնում են մինչև 10-12` անկախ վիդեոքարտի հզորությունից։ Թբիլիսյանի վրա փողոցի տեքստուրաներն ամբողջական չեն, ինչը թույլ է տալիս սփիդռաներներին արագ անցնել, իսկ չիթերներին` խուսափել պարեկներից։ NPC-ները դժգոհ են, չխոսկան, տված քվեսթերը` անհետաքրքիր, օրինակ` սամակատով Բաղրամյանով իջի առանց հետիոտներին հարվածելու։ Կարճ ասած՝ ինչ էլ անեն խաղի հետ, կոմերցիոն տապալումն ապահովված է, որովհետև մշակողների համար կարևորը ոչ թե գեյմփլեյն է, այլ մարքեթինգը։ Իսկ պատկերացրեք, որ երևանյան հետընտրական իրականությունից noclip-վել եք տեքստուրաներից դուրս ու պարզել, որ, որքան էլ զարմանալի է, տեքստուրաներից այն կողմ ավելի վախենալու է։ #PAN-ի նոր կարդալիքը հենց այդպիսի ինտերնետային ենթամշակույթի մասին է`