
🤪 Այցելում ես մոլ` ձմեռվա համար տաք գուլպաների հետևից, որովհետև շոգ ամառը ճիշտ ժամանակն է գուլպաներ գնելու համար։ Շատ արագ մոլորվելով` մոտ երեք ժամ թափառում ես կահույքի բաժնի լաբիրինթոսներում, ինչից հետո հրաշքով սողոսկում ես միաչքանի կաչոկ պահակից` ձևացնելով, թե ուղղակի նայում ես։ Ապա ստիպված ես լինում քայլելիս կառչել հեռախոսիդ էկրանին ու չնայել կողքերդ, որպեսզի չտրվես էլիտար երշիկի անվճար համտես առաջարկող փրոմոութերների քաղցրահնչյուն կանչին, ինչից հետո վիրտուոզ կերպով խուսանավում ես դրամարկղի մոտի սարսափելի հերթերի մոտով. մեկում մի կին վերադարձի հետ կապված սկանդալ է շինել, մյուսում հավերժ կախել է վճարային տերմինալը։ Ու երբ տանջված, ծերացած ու նյարդային բջիջներիդ կեսը կորցրած վերջապես վերադառնում ես տուն, հայտնաբերում ես, որ բազմոցիդ հարմար տեղավորվել է բարեկամներիդ ամբոխը, ովքեր խժռում են վերջին պելմեններդ ու համոզում կնոջդ դիմել ոստիկանություն` քեզ գտնելու համար։ Կարճ ասած, լրիվ սովորական, շարքային իրավիճակ, ճիշտ և ճիշտ ինչպես Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմում, որն արդեն դիտել ենք ու կիսվում ենք տպավորություններով`