AM

Ատեցը, երբ միասին ֆիլմ եք դիտում, ու մեջը հանկարծ անկողնային տեսարան է

-ի հետ
#144
3 Օգոստոս 2026

Ատեցը, երբ միասին ֆիլմ եք դիտում, ու մեջը հանկարծ անկողնային տեսարան է

Տարածել

🔞 90-ականներին յուրաքանչյուր տան հյուրասենյակում անխափան աշխատում էր վիդեոմագնիտոֆոնի հետ կապված խիստ տնային մաքսատուն` բաժանելով ընտանեկան երեկոները ռեյթինգային հստակ կատեգորիաների։ Բազային, անվտանգ ռեյթինգում ձանձրալի չեխական մուլտֆիլմերն էին, որոնց տակ խռացնում էր բազմոցին քնած պապը, իսկ դուք կարող էիք հանգիստ նայել` առանց անմիջական վերահսկողության։ Մեկ աստիճան բարձր կատակերգություններն էին, որտեղ Վոլոդարսկու «քթի տակ» ձայնով հնչած միակ հայհոյանքի պահին հայրիկը սկսում էր անբնական բարձր հազալ։ Հաջորդ, ավելի վտանգավոր մակարդակը ակտիվանում էր, երբ մարտաֆիլմի հերոսը սաքսոֆոնի ռոմանտիկ երաժշտության ներքո հանում էր վերնաշապիկը հերոսուհու աչքի առաջ. այդ պահին մայրիկը կտրուկ հրամայում էր գնալ խոհանոց ու տեսնել, հո թեյնիկը չի եռում։ Իսկ ամենաբարձր, արգելված կատեգորիան ճմրթված վիդեոկասետն էր` «Տերմինատոր 2/Էմանուել» գրառմամբ, որը հուսալի թաքցված էր հարավսլավական «ստենկայում» գտնվող «խռուստալից սալատնիցայի» հետևում։ #PAN-ի նոր կարդալիքը պատմում է ոչ թե ընտանեկան, այլ հոլիվուդյան ռեյթինգային համակարգի մասին`

Անցնենք կինոյի նորություններին.

  • 💸 Նոլանի The Odyssey-ը շարունակում է տպավորիչ ֆինանսական հաղթարշավը` https://krch.at/3viiq
    Այ որ ֆիլմն էլ գոնե կիսով չափ այդքան տպավորիչ լիներ…
  • 🇨🇳 Օգոստոսին մեկնարկող չինական վարձույթը կարող է էլ ավելի տպավորիչ դարձնել պատկերը` https://krch.at/auwo3
  • 👌🏻 Severance-ի ստեղծողներն ակնարկում են, որ երրորդ սեզոնի նկարահանումները բարեհաջող մեկնարկել են` https://krch.at/ghaho
  • 🤝🏻 Մայք Ֆլենագանը բանակցություններ է վարում Warhammer 40,000-ի սերիալում գործադիր պրոդյուսերի ու սցենարիստի պաշտոնի համար` https://krch.at/cfye9
  • 😧 Զաք Քրեգերն էլ ասում է, որ Resident Evil-ն իր նկարած ամենադաժան ֆիլմն է` https://krch.at/nd0tp
  • 🤷🏻‍♂️ Առաջիկա երկու Avengers-ի արանքում ոչ մի լիամետրաժ ֆիլմ դուրս չի գալու` https://krch.at/0n2x9
  • 🔥 Marvel-ը ներկայացրել է նաև դերասաններին, ովքեր կխաղան առանցքային կերպարների. Ռայան Գոսլինգը` Ghost Rider-ի դերում` https://krch.at/wmrop
  • 👨🏿‍🦱 Ու Դեյվիդ Ջոնսոնը` Black Panther-ի` https://krch.at/ao67p
  • 🎞️ Blade Runner 2099-ը մեկ սեզոնից բաղկացած մինի սերիալ է լինելու` https://krch.at/gjv2b
  • 🤦🏻‍♂️ Ու վերջում` Warner Bros-ի ու Paramount-ի ձուլման կիլդիմը շարունակվում է` https://krch.at/e01ct
    Ավելի ճիշտ, պրոցեսը սառեցվել է

🇦🇲 Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

  1. ▪️ Էլեգանտ արտհաուսի սիրահարները կարող են ծանոթանալ Նիկոլաս Վինդինգ-Ռեֆնի նոր ֆիլմին` https://krch.at/vxtmb
  2. ▪️ Մյուսներին էլ խորհուրդ կտանք գնահատել Նոլանի աղմկահարույց (ու գերագնահատված) ֆիլմը` https://krch.at/isae9
Տարածել