
🕷️ Քանի դեռ նորընտիր Ազգային ժողովում պատգամավորներն իրար միս են ուտում ու սովորում միմյանց գոյությանը, ամառվա շոգին օրը ցերեկով ճանապարհ է փակվում հերթական խողովակի վերանորոգման համար, իսկ ամառային արձակուրդներից մնացել է պոչը, բոլորս իսկական հերոսի կարիք ունենք։ Ոչ պաթետիկ ամենակարող կիսաստվածի, այլ մեր կողքին ապրող, մեզ նման մեկի, սովորական թաղի ջահելի, ով հերթն էլ կզիջի դրամարկղի մոտ, տատիներին ու պապիներին էլ անցումով կանցկացնի, լիֆտի հարցերով էլ թաղապետարան դիմում կգրի։ Այդպիսի սրտին ու մաշկին մոտ հերոս է Սարդ-մարդը, ու պատահական չէ, որ բոլորը նրան սիրում և հասկանում են, իսկ էկրաններին նրա մասին ֆիլմերն ահռելի գումարներ են աշխատում։ #PAN-ի նոր կարդալիքը կինոյում այս հերոսի անցած ճանապարհի մասին է`