
⚔️ Եթե Րաֆֆու «Սամվելի» աշխարհում գործեր ընտանեկան հոգեբանի ինստիտուտը, պատմությունը կարող էր բոլորովին այլ ավարտ ունենալ։ Եթե «Մոխրոտի» աշխարհում սմարթֆոններ լինեին, հյուրերից շատերը կնկարեին պարահանդեսը, ու, հավանաբար, արքայազնը ավելի հեշտությամբ կնույնականացներ աղջկան, չնայած դա փաստ չի։ Իսկ եթե «Սասունցի Դավթի» աշխարհում ինտերնետ գոյություն ունենար, Դավիթը տեսաուղերձով Մըսրա Մելիքին կբացատրեր, որ չարժի գործ ունենալ թուր կեծակիի հետ, ու, գուցե, Մելիքը մի քանի անգամ մտածեր` հիմարություն անելուց առաջ։ Բայց մեր թեման կինոն է, ու #PAN-ի նոր կարդալիքում փորձել ենք պատկերացնել` ի՞նչ կլիներ, եթե «Գահերի խաղի» աշխարհում կինո գոյություն ունենար`