AM

Երբ Վաղոյին պատմում ես, թե ոնց քո համար հանգիստ քայլելիս էդ շունը եկավ ու հետույքդ բռնեց

-ի հետ
#147
31 Օգոստոս 2026

Երբ Վաղոյին պատմում ես, թե ոնց քո համար հանգիստ քայլելիս էդ շունը եկավ ու հետույքդ բռնեց

Տարածել

🥴 Գիտե՞ք ինչ է «փչացած հեռախոսը»։ Հատուկ ոչ միլենիալների համար բացատրենք. դա այն է, երբ Ժանետ տոտան թեթևակի բանավիճում է գործակատար Կիմայի հետ ու սուրճի սեղանի շուրջ պատմում դրա մասին հարևանուհուն` Ջեմային, իսկ վերջինս մեկ այլ սուրճի սեղանի մոտ Սադախլոից ապրանք բերող Ամալին պատմում է, որ Ժանետը զայրացած ապտակել է Կիմային, Ամալն էլ, իր հերթին, սուրճի լրիվ այլ սեղանի մոտ ամուսնուն` Ժիրոյին պատմում է, որ Ժանետի ու Կիմայի միջև արյունալի ծեծկռտուքի է ներկա եղել։ Գրքերի վատ էկրանավորումներն իսկական «փչացած հեռախոս» են։ Հեղինակն ուզում էր մի բան ասել, սցենարիստը լրիվ այլ բան է հասկացել ու պատմել ռեժիսորին, վերջինս էլ այլ բան է նկարում։ #PAN-ի նոր կարդալիքը հենց վատագույն 10 էկրանավորումների մասին է`

Կինոյի նորությունների մասին.

  • 👽 Ռիդլի Սքոթն աշխատում է Alien: Covenant-ի սիքվելի վրա` https://o.pn.am/QTp3ob
  • Մեր աղոթքները տեղ հասան 🙏
  • 🤔 Ռայան Գոսլինգն անսպասելիորեն զբաղված է The Flintstones-ի նոր խաղարկային տարբերակի ստեղծմամբ` https://o.pn.am/TQfxus
  • 🤖 Դեն Սթիվենսն էլ կխաղա Ալեքս Մերֆիին` Amazon-ի RoboCop սերիալում` https://o.pn.am/cm1GiZ
  • 🪄 Հարրի Փոթերի մասին սերիալի երկրորդ սեզոնում պրոֆեսոր Գիլդերոյ Լոքհարթին կմարմնավորի Ջոն Սնոուն` https://o.pn.am/FCI8W6
  • 🎥 Մեկնարկել են Black Mirror-ի ութերորդ սեզոնի նկարահանումները` https://o.pn.am/NZgJ1L
  • 🦸 Իսկ Ջեյմս Գաննի Superman-ի սիքվելի նկարահանումները, հակառակը, ավարտվել են` https://o.pn.am/xvGZZC
  • 🫡 Sicario-ի երրորդ մասը դեռ մշակման փուլում է` https://o.pn.am/eOrzAx
  • Արտադրությունը շուտով կմեկնարկի
  • 👩 Քեյթ Ուինսլեթը կխաղա Adolescence-ի ստեղծողների նոր մինի սերիալում` https://o.pn.am/m2oI7b
  • 🥸 Իսկ The Social Reckoning-ի ռեժիսոր Աարոն Սորկինը չի կարծում, որ այն Մարկ Ցուկերբերգի մասին Դեյվիդ Ֆինչերի ֆիլմի սիքվելն է` https://o.pn.am/0HXigk
  • 👨🏿 Հայտնի է, թե ով է մարմնավորելու Թուփաք Շաքուրին` Սնուփ Դոգի մասին կենսագրական ֆիլմում` https://o.pn.am/79XgVP

🇦🇲 Ի՞նչ դիտել կինոթատրոններում.

  1. ️ ▪️ Դինոզավրերի մասին The End of Oak Street-ը` https://o.pn.am/KKmTGp
  2. ️ ▪️ Իսկ հորրորի սիրահարները կարող են դիտել նոր Insidious-ը` https://o.pn.am/Dih0Dz
Տարածել