
🦹🏻 Եթե Պիտեր Պարկերը ոչ թե գլուխը կախ, մի քիչ ամաչկոտ ու բարի դեռահաս լիներ, այլ Յոնջլախի մայլեքում բազարների մեջ թրծված ջահել, Սարդ-մարդու պատմությունը լրիվ այլ կլիներ։ Սարդոստայն նետելու փոխարեն նա ռեպլիկներ կնետեր աղջիկների հետևից, դիվայսների փոխարեն կլինեին ճշտի դասեր, իսկ հերոսը շենքից շենք չէր ցատկի, որովհետև սազական չի լավ տղուն կապիկություն անել։ Իսկ եթե Թոնի Սթարկը տեխնոլոգիական միլիարդատիրոջ փոխարեն ալկոհոլիզմով տառապող հոպար լիներ, նրան էլի կանվանեին Երկաթյա մարդ, բայց միայն այն պատճառով, որ հերթական շշի համար հանձնելու երկաթ էր հավաքելու։ Վախենալու է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Բրյուս Բենները ոչ թե հանճարեղ ֆիզիկոս, այլ պատգամավոր լիներ։ #PAN-ի նոր կարդալիքը սուպերհերոսների մութ կողմը բացահայտող մի շարք սերիալների մասին է`