
😈 Գիտե՞ք` երբ են բացվում դժոխքի դարպասները։ Օրինակ, երբ դեղատանը հերթի մեջ ես, դիմացդ մի գումարտակ մարդ կա, որոնցից յուրաքանչյուրն աշխատակցին հարցուփորձ է անում դոզավորման, արտադրության երկրի ու կողմնակի էֆեկտների մասին։ Կամ երբ յութուբյան ալիքով հերթական էզոթերիկ-ճշտագետը հայտարարում է, որ շուտով մեր թշնամիները կանցնեն ջրի տակ, Հայաստանը կդառնա ծովից ծով, իսկ տեսանյութի տակ «апрекь халаль е дезь» տիպի մեկնաբանություններ են։ Կամ էլ երբ ձեր շենքի դիմացի աղբարկղերն ու դրանց շրջակայքը մաքրվում են միայն տասնամյակը մեկ` որևիցե բարձրաստիճան պաշտոնյայի այցից առաջ։ Այնպես որ, կինեմատոգրաֆիկ դժոխքն ընդամենը մանկապարտեզ է իրականի համեմատ, սակայն #PAN-ի կարդալիքը հենց առաջինի մասին է`