
⛵ Ի՞նչ է նշանակում վերադառնալ տուն, երբ տուն տանող ճանապարհն արդեն փոխել է մարդուն։ Հոմերոսի «Ոդիսականը» բարձրացրել է հարցեր ու թեմաներ, որոնք դարեր շարունակ արդիական են եղել։ Առհասարակ, առասպելների «երկարակեցության» գաղտնիքը շատ հստակ է՝ դրանք ապրում են այնքան ժամանակ, քանի դեռ սերունդները պատրաստ են քննարկել դասական դարձած այդ տեքստերը, կասկածի տակ դնել, վերապատմել, վերաձևակերպել կամ էլ տեղափոխել այլ աշխարհ ու իրականություն։ «Ոդիսականը» այս առումով բացառիկ կենսունակություն ունի։ Հին հունական էպոսը կարծես հեշտությամբ դառնում է մոդեռնիստական վեպ, ամերիկյան երգիծական ֆիլմ, ֆեմինիստական վերապատում, Վիկտորյական դարաշրջանի գեղանկարչության տպավորիչ օրինակ կամ էլ IMAX տեսախցիկներով նկարահանած լիամետրաժ ֆիլմ։ «Ոդիսականը» մինչև օրս էլ շարունակում է նոր շունչ ու երանգ ստանալ գրականության, գեղանկարչության, թատրոնի, կինոյի, երաժշտության ու անգամ թվային արվեստի մեջ։ Ամեն անգամ փոխում է արտաքին որոշ ազդակներ ու անգամ կերպարանքներ, բայց պահպանում է ներքին առանցքը։ Ժամանակի ընթացքում նաև արվեստի լեզուն էր, որ օգնեց «Ոդիսականը» դարձնել ժամանակակիցների համար ընկալելի ու այդքան տպավորիչ։ Այն այլևս միայն հին հունական աշխարհին պատկանող էպոս չէր, այլև մարդկային փորձառության մոդել։ Այս առումով «Ոդիսականի» կինեմատոգրաֆիկ ճակատագիրը գրեթե անխուսափելի էր։ Ընդամենը մի քանի օրից մեծ էկրաններ է բարձրանալու ծանր հրետանին։ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» դեռ չի հասել կինոթատրոններ, բայց արդեն դարձել է բազմաթիվ քննարկումների ու անգամ քննադատությունների առիթ։ #PAN-ն էլ այս առիթն օգտագործել է՝ նախառաֆայելականների շրջանի կտավներից մինչև Ջեյմս Ջոյսի հայտնի «Ուլիսեսը» ձեզ ներկայացնելու և «Ոդիսականի» մշակութային ոդիսականը քարտեզագրելու համար՝
🎶 Ժամանակակից երաժշտությունից…
📚 Գրականությունից…
🏛️ Կերպարվեստից…