AM

Այվազովսկուց մինչև Սարյան ու Բաշինջաղյան. Հայ գեղանկարիչների հարյուրավոր Արարատները

#221
7 Հոկտեմբեր 2026

Այվազովսկուց մինչև Սարյան ու Բաշինջաղյան. Հայ գեղանկարիչների հարյուրավոր Արարատները

Տարածել

🏔️ Արարատին նվիրված կտավները գուցե առաջին հայացքից իրար նման թվան՝ ծանոթ ուրվագծերը, ձյունածածկ գագաթները, դրանց առջև տարածվող դաշտավայրը։ Բայց երբեմն հենց այդ՝ «ծանոթ» պատկերն է խանգարում նկատել, թե որքան տարբեր են այն ընկալել հայ նկարիչները։ Թե որքան բազմաշերտ կարող է լինել բիբլիական լեռան պատկերումը՝ կհամոզվենք միասին։ Մի կտավում Արարատն աստվածաշնչյան պատմության հետ է կապվում, մյուսում՝ աշխատող մարդու, դաշտավայրերի կամ էլ գարնանային Երևանի։ Լեռան ճանաչելի պատկերը պահպանվում է, բայց կտավի կառուցվածքն ու տրամադրությունն ամեն անգամ փոխվում ու նոր պատմություն են պատմում։ Արարատին անդրադարձել են հայ տասնյակ նկարիչներ՝ Սարյանից և Այվազովսկուց մինչև Հակոբ Հակոբյան, Ստեփան Աղաջանյան, Հովհաննես Զարդարյան… ու այս շարքը շատ երկար կարելի է շարունակել։ Եթե հնարավոր լիներ մի ամբողջ հոդվածաշար նվիրել թեմային՝ հայ արվեստագետների Արարատներն այդպես էլ չէին սպառվի։ Ու թեև բոլոր դեպքերում էլ պատկերում Արարատն է՝ հայ գեղանկարիչների Արարատները հետաքրքիր են իրենց տարբերությունների շնորհիվ։ Նրանցից յուրաքանչյուրը լուծում է սեփական խնդիրը՝ գտնում տեսարանի համամասնությունը, գույնի հարաբերությունը, դիտակետը։ Հայրենիքի ու հիշողության հետ կապը կոնկրետ գեղանկարչական արտահայտություն է ստանում։ Սա է նաև պատճառը, որ այս կտավների հանդեպ հետաքրքրությունը չի սպառվում և ամեն անգամ բիբլիական, մեր ինքնությունը ձևավորած ու բնութագրող Արարատը նոր հայացքով ուսումնասիրելու հնարավորություն է տալիս։ #PAN-ը պատմում է հայի անցյալը, ներկան ու ապագան շաղկապող Արարատի ու դրա տասնյակ գեղարվեստական մեկնաբանությունների մասին՝

Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🎻 Դասական երաժշտությունից…

  • ▪️ Ռադիոն դասական երաժշտությունը համերգասրահներից տարավ միլիոնավոր մարդկանց տներ ու փոխեց այն լսելու և տարածելու ձևը. Ահա դասական ռադիոյի ամենանշանակալի պահերից մի քանիսը՝ https://o.pn.am/HUTKZe
  • ▪️ Ովքե՞ր են պատմության մեծագույն ջութակահարները. Այս վարկանիշային ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով մեր օրերի 100 առաջատար ջութակահարների ներշնչանքի գլխավոր աղբյուրները՝ https://o.pn.am/3v2Dli
  • 🇦🇲 Հոկտեմբերի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի՝ եվրոպական բարոկկո երաժշտությանը նվիրված համերգը՝ https://o.pn.am/A0ye2b

📷 Լուսանկարչությունից…

  • ▪️ 1930-ականներին Հոլիվուդի փայլն ու շքեղությունը մեծապես ձևավորվում էին նաև լուսանկարչական ստուդիաներում. Նոր ցուցահանդեսը ներկայացնում է այդ շրջանի աշխատանքները, որոնք սահմանում են «հոլիվուդյան գլամուրի» մեր պատկերացումը՝ https://o.pn.am/WLbeyi
  • ▪️ Դագերոտիպից մինչև թվային լուսանկարչություն. ԱՄՆ դիմանկարների ազգային պատկերասրահը նշում է իր լուսանկարչական հավաքածուի հիմնադրման 50-ամյակը. Լուսանկարները կազմում են թանգարանի ամբողջ հավաքածուի գրեթե կեսը՝ https://o.pn.am/npOXWP
  • 🇦🇲 Հոկտեմբերի 10-ին Գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա «Շուշանիկ Կուրղինյան 150․ «Ըմբոստ կինը»» ժամանակավոր ցուցադրության բացումը. Արխիվային վավերագրերի, լուսանկարների և անտիպ ձեռագրերի միջոցով դիտողի առջև կբացվի Կուրղինյանի հարուստ ներաշխարհը՝ https://o.pn.am/ocQeZw

🎬 Կինոյից…

  • ▪️ Պեդրո Պասկալը նկարահանվել է նոր՝ դասական երաժշտության շուրջ կառուցված դրամայում, բայց New York Film Festival-ում ներկայացված ֆիլմը քննադատներին չի համոզել՝ https://o.pn.am/KD716q
  • ▪️ Թոմ Քրուզի մասնակցությամբ Ալեխանդրո Գ.Ինյարիտուի «Դիգերը» կարող է դառնալ Հոլիվուդի ամենախոշոր ֆինանսական ձախողումներից մեկը, բայց այս գրախոսությունը պնդում է, որ ֆիլմը պարզապես սխալ է ընկալվել՝ https://o.pn.am/kPy5qF
  • 🇦🇲 Դասական գործերը երբեք չեն մոռացվում. Հոկտեմբերի 21-ին Կինոմոսկվայում կկայանա «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը՝ https://o.pn.am/GZKSHj

📚 Գրականությունից…

  • ▪️ Տեխնոլոգիան միշտ էլ գրականության հետաքրքրության կենտրոնում է եղել, բայց սմարթֆոնների դարաշրջանը նոր խնդիրներ է ստեղծել հեղինակների համար. Ինչպե՞ս կարելի է ժամանակակից տեխնոլոգիաները ներմուծել գեղարվեստական տեքստ՝ https://o.pn.am/gO050l
  • ▪️ Հարուստների և աղքատների մասին սյուժեները վաղուց դարձել են առանձին «սուպերժանր»՝ թրիլլերներից մինչև սիրավեպեր ու գրական արձակ. Ահա 9 վեպ, որոնց կենտրոնում աղքատ մարդն է՝ հարուստների միջավայրում՝ https://o.pn.am/YFPIhM
  • 🇦🇲 Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի այգում առաջին անգամ Հայաստանում կներկայացվի ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի «Երկիր Հայրական» վոկալ-էպիկական պոեմը, որը գրվել է Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա՝ https://o.pn.am/fj5pyx

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

  • ▪️ K-pop-ի ամենահայտնի խմբերից Stray Kids-ը միացել է BTS-ին ու բոյկոտում է 2027 թվականի Grammy մրցանակաբաշխությունը. Պատճառն ասիական փոփ երաժշտության համար ստեղծված նոր և արդեն վիճահարույց անվանակարգն է՝ https://o.pn.am/K1GiUx
  • ▪️ Ծանր մետալը հաճախ ներկայացնում են որպես ճնշվածների ու մերժվածների ձայն. Հիմա երկրպագուները հարցնում են, թե որքանով է այդ գաղափարը համատեղելի այն փաստի հետ, որ Slipknot-ը բեմ է կիսում Մերիլին Մենսոնի հետ, որին ավելի քան մեկ տասնյակ կանայք մեղադրել են բռնության մեջ՝ https://o.pn.am/DJ4Leq
  • 🇦🇲 Էլվինա Մակարյան…Չկայացած համերգ. Հոկտեմբերի 16-ին կայանալիք պարտադիր դիտման արժանի այս ներկայացումը գերազանցում է Մակարյանի կենսագրական շրջանակները՝ https://o.pn.am/PbEZt7
Տարածել