
🙅🏻♀️ Փարիզի ոստիկանության արխիվներում ժամանակին պահվում էր վարչական մի փոքրիկ փաստաթուղթ։ Այն օրիորդ Ռոզա Բոնյորին թույլատրում էր տաբատ հագնել։ Հիմա այդ փաստաթղթի պատճեններից մեկը տուն-թանգարանում է պահվում, մյուսը՝ Բոնյորի անունը կրող սրճարանում։ 19-րդ դարի ամենահայտնի կին նկարիչներից մեկի՝ տաբատ կրելու ցանկությունը բողոքի կամ նորաձևության ակտ չէր։ Սա զուտ գործնական անհրաժեշտություն էր, առանց որի Ռոզա Բոնյորը չէր կարողանա ժամերով կանգնել աղմկոտ ու վտանգավոր սպանդանոցներում, շուկաներում, տղամարդկանց ու նրանց ժամանցին «ծառայող» վայրերում և ուսումնասիրել կենդանիների անատոմիան ու շարժումները։ Իսկ սա նկարչուհու համար պարտադիր պայման էր, որովհետև կենդանիների պատկերումը նրա արվեստի առանցքում էր։ #PAN-ը պատմում է, թե ինչպես Ռոզա Բոնյորը շրջանցեց 19-րդ դարի օրենքները, ինչու տաբատ կրելու թույլտվություն ստացավ, և երբ էր կիսաշրջազգեստը խանգարում արվեստին՝