AM

Ստվերում մնացած վարպետը, մեծ աչքերն ու մեծ սուտը. Ինչպես էր ամուսինը գողացել կնոջ փառքը

#226
18 Նոյեմբեր 2026

Ստվերում մնացած վարպետը, մեծ աչքերն ու մեծ սուտը. Ինչպես էր ամուսինը գողացել կնոջ փառքը

Տարածել

👁️ 1960-ականներին տխուր, հսկայական աչքերով երեխաների դիմանկարները գրավել էին ամբողջ Ամերիկան: Դրանք զարդարում էին հոլիվուդյան աստղերի հյուրասենյակներն ու ծայրամասային փաբերը։ Աշխարհը հիանում էր նկարիչ Ուոլթեր Քինի տաղանդով ու նրա հուզիչ պատմությամբ։ Բայց հեքիաթն այստեղ ավարտվում է, որովհետև տասնամյակներ անց պարզվեց, որ Ուոլթերը երբեք վրձին չէր վերցրել ձեռքը։ Ի՞նչ անել, երբ ամուսինդ յուրացնում է քո տաղանդը, փառքն ու միլիոնները, իսկ քեզ ստիպում լռել ու ստեղծագործել փակ դռների հետևում։ Մարգարեթ Քինի և նրա մեծ աչքերով երեխաների պատմությունը հասավ դատարանի դահլիճ ու բացահայտեց «հանճարեղ» մի խաբեություն։ #PAN-ը ներկայացնում է այս դրամատիկ պատմության բոլոր մանրամասները՝

Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

🏛️ Կերպարվեստից…

  • ▪️ Բելգիացի սյուրռեալիստ Ռենե Մագրիտը պատկերների լեզվով էր խոսում, իսկ նրա ստեղծած տեսողական պոեզիան տասնամյակներ շարունակ արդիական է. Ինչ տեսողական հնարքներ էր կիրառում սյուրռեալիստ վարպետը՝ https://o.pn.am/iMWaMj
  • ▪️ Ավարտվել է Սիքստինյան կապելլայում գտնվող Միքելանջելոյի լեգենդար «Ահեղ դատաստան» որմնանկարի վերջին տասնամյակների ամենախոշոր վերականգնողական աշխատանքը. Այս գործընթացը թույլ է տվել բացահայտել Միքելանջելոյի կիրառած գաղտնի տեխնիկայի վերաբերյալ նոր մանրամասներ` https://o.pn.am/iNQluK
  • 🇦🇲 Հայաստանի ազգային պատկերասրահը հրավիրում է «Սոնա Աբգարյան․ Ճնշման ցուցիչ» ցուցահանդեսին. Հենվելով հոլիվուդյան կինոյի, բարոկկո գեղանկարչության, գովազդային լուսանկարչության և տեսախաղերի պատկերային լեզվի վրա՝ Աբգարյանը ստեղծում է հրապուրիչ, սակայն ներքին կապակցվածությունից զուրկ պատկերների սյուրռեալիստական աշխարհ՝ https://o.pn.am/9AVbUx

📚 Գրականությունից…

  • ▪️ Եթե աշնան վերջին օրերի համար փնտրում եք տպավորիչ և ինֆորմատիվ ընթերցանություն, արվեստի մասին այս նոր հրատարակություններն իսկական գտածո են. Ընտրանին ներառում է 8 գիրք՝ արվեստի պատմության, քանդակագործության, լուսանկարչության և հնագիտության վերաբերյալ՝ https://o.pn.am/FxFHjE
  • ▪️ Անգլիայի Քենթ կոմսությունը հայտնի է իր հարուստ գրական կապերով. Չարլզ Դիքենսը, Ջեյն Օսթինը, Թ. Ս. Էլիոթը և Հ. Ջ. Ուելսն իրենց ստեղծագործություններում ոգեշնչվել են հենց այս վայրով, բայց քչերին է հայտնի, որ Ջորջ Օրուելը ևս «Անասնաֆերմա»-ն գրելիս ոգեշնչվել է այս վայրով՝ https://o.pn.am/GnsSGc
  • 🇦🇲 Նոյեմբերի 19-ին Երևանում կկայանա Դեֆնե Սումանրի «Շեհրեզադեի լռությունը» վեպի շնորհանդեսը. 1905-ին ծնված Շահրազադեի՝ մի ամբողջ դար ձգվող կյանքի պատմությունը հյուսվում է տարբեր կանանց ճակատագրերին՝ բացահայտելով նրանց կապող գաղտնիքը՝ https://o.pn.am/jG8Cmw

🎻 Դասական երաժշտությունից…

  • ▪️ Ինչ կլինի, եթե դասական համերգը սովորական դահլիճից տեղափոխվի անսովոր մի վայր. Հազարավոր մարդկանց մասնակցությամբ տաճարներում անցկացված այս անսովոր փորձը հետաքրքիր բացահայտումներ է արել դասական երաժշտության ունկնդիրների և նրանց ընկալումների մասին՝ https://o.pn.am/hTgXOh
  • ▪️ Պյոտր Չայկովսկու և Անտոնինա Միլյուկովայի ամուսնությունն ի սկզբանե դատապարտված էր ձախողման. Ահա Չայկովսկու ամուսնության տխուր և դրամատիկ պատմության մի վարկած, որը հետաքրքիր բացահայտումներ է անում զույգի մասին՝ https://o.pn.am/oE842f
  • 🇦🇲 Նոյեմբերի 21-ին Դմիտրի Մասլեևը վերադառնում է Հայաստան՝ մենահամերգով. 15-րդ Միջազգային Չայկովսկու անվան մրցույթի հաղթող, աշխարհահռչակ դաշնակահար Դմիտրի Մասլեևը Հայաստան է բերում Ռախմանինովի երաժշտությանը նվիրված ծրագիր՝ https://o.pn.am/fapNei

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

  • ▪️ 1961-ին մի խումբ իտալացի արվեստագետներ գաղտնի հատել էին Իսպանիայի սահմանը՝ Ֆրանկոյի ռեժիմի դեմ ուղղված դիմադրության երգերը հավաքելու ու դրանք աշխարհին ներկայացնելու համար. Նոր վավերագրական ֆիլմը վերհիշում է այս վտանգավոր պատմությունը՝ https://o.pn.am/NzStl3
  • ▪️ Բրիտանացի երգիչ Ջեյմս Բլանթն անկեղծ ու հումորով պատասխանում է վերջին շրջանի իր ամենածավալուն հարցազրույցի հարցերին. Որն է եղել երգչի՝ ռոմանտիկայի անվան տակ արած ամենատարօրինակ քայլը՝ https://o.pn.am/uV5ihl
  • 🇦🇲 Նոյեմբերի 21-ին Երևանում տեղի կունենա Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը. «Տեղական բեմերից դեպի միջազգային ցանցեր» խորագրով ֆորումը մեկ հարկի տակ կհամախմբի ջազ ակումբների, մշակութային կազմակերպությունների և երաժշտական ոլորտի մասնագետների՝ https://o.pn.am/gVU6wf

🎬 Կինոյից…

  • ▪️ Չարլզ Դիքենսի դասական «Սուրբծննդյան երգը» վիպակի հերթական էկրանավորման մեջ լեգենդար Էբենեզեր Սքրուջին մարմնավորում է Ջոնի Դեփը. Հոլիվուդի «չեղարկման մշակույթի» զոհ դարձած դերասանը փորձում է ազատվել անցյալի ուրվականներից՝ https://o.pn.am/eo6o3q
  • ▪️ DC կինոտիեզերքում տեկտոնական փոփոխություններ են. Ջեյմս Գանը և Փիթեր Սաֆրանը հեռանում են DC Studios-ի ղեկավարությունից։ Դեկտեմբերի 1-ից նրանց կփոխարինի Marvel Studios-ում նախկինում աշխատած պրոդյուսեր Ջերեմի Լեթչեմը՝ https://o.pn.am/CqKUfF
  • 🇦🇲 Մշակութային գործիչներն ու հանդիսատեսը միավորում են ջանքերը՝ կինոռեժիսոր Արթուր Սահակյանի բուժմանն աջակցելու նպատակով. Այս ընթացքում կազմակերպվում են բարեգործական համերգներ և կինոցուցադրություններ, ահա դրանցից մեկը, որին կարող եք միանալ արդեն մի քանի օրից՝ https://o.pn.am/SvhsRy
Տարածել