AM

Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը. Ինչ է առաջարկում «Մարդկության դեմքը»

#224
28 Հոկտեմբեր 2026

Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը. Ինչ է առաջարկում «Մարդկության դեմքը»

Տարածել

🎨 Ինչպես պատկերել մարդու ողբերգությունը՝ նրա մեջ տեսնելով ավելին, քան կրած ցավը։ Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» ցուցահանդեսն այս հարցին անդրադառնում է տարբեր մարդկային ճակատագրերի մասին պատմող աշխատանքներով։ Առիթը Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավի առաջին ցուցադրությունն է Հայաստանում։ Բայց Սուրենյանցի հայտնի կտավն այս զրույցի մեկնարկային կետն է միայն։ Ե՞րբ և ինչպե՞ս կանանց, երեխաների, աշխատավորների և փոքրամասնությունների կյանքը դարձավ գեղարվեստական քննության առարկա։ #PAN-ն այցելել է Ազգային պատկերասրահ ու պատմում է հումանիստական արվեստի հայկական մեկնաբանության մասին՝

Իսկ հիմա՝ ամենաուշագրավ իրադարձությունների մասին.

📷 Լուսանկարչությունից…

  • ▪️ 1838-ին Լուի Դագերը ստեղծեց պատմության մեջ առաջին լուսանկարը, որում մարդիկ էին պատկերված, բայց նրանց ինքնությունն ու դրանց արման ճշգրիտ վայրը տասնամյակներ շարունակ առեղծված էին մնում. Եվ ահա՝ լուսանկարչական 188-ամյա գաղտնիքը բացահայտված է՝ https://o.pn.am/TUe8pj
  • ▪️ Դեղինը կարող է պայծառ լինել, բայցև՝ խորհրդավոր ու զգուշացնող. Լուսանկարների այս շարքը համադրում է դեղինը պատկերող վառ կադրերն ու փաստագրական ակնթարթները՝ https://o.pn.am/N7DDjn
  • 🇦🇲 Ազգային պատկերասրահը ներկայացնում է պաղեստինահայ լուսանկարիչ Հրանդ Նագգաշեանի ստեղծագործությանը նվիրված առաջին ցուցահանդեսը Հայաստանում` https://o.pn.am/gtdhV2

🎬 Կինոյից…

  • ▪️ «Օրենքով շիկահերը» ֆիլմը 25 տարեկան է, ու անգամ այսօր Էլ Վուդսի կերպարը շարունակում է ոգեշնչել իրավաբանների նոր սերնդին. Ահա մի քանի փաստաբանի պատմություն, որոնք ֆիլմի հերոսուհու օրինակով որոշեցին կոտրել կարծրատիպերը` https://o.pn.am/utmT0y
  • ▪️ Ջեյմս Բոնդի դերակատարման շուրջ թեժ պայքարը կարծես վերջնագծին է հասել. Քասթինգի վերջին փուլում դերասաններին լուրջ փորձություններ են սպասում. Ըստ լուրերի՝ 007 գործակալի դերին արժանանալու համար պայքարում են Քալում Թըրները, Ջեք Լոուդենն ու Ջոշ Օ’Քոնորը՝ https://o.pn.am/fKGwta
  • 🇦🇲 Նոյեմբերի 14-15-ին Երևանը կհամախմբի հայաստանյան և միջազգային կինոոլորտի մասնագետներին՝ քննարկելու հայկական կինոյի զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները՝ https://o.pn.am/A6GSOp

🎻 Դասական երաժշտությունից…

  • ▪️ Պոպկորնով օպերա դիտելու մասին. Օպերայի և կինոյի համադրումը նորություն չէ, դեռ 75 տարի առաջ «հեռուստաօպերան» 5 միլիոն հեռուստադիտողի էր գրավել. Բայց ի՞նչ իրական ներուժ ունի էկրանային օպերան՝ https://o.pn.am/UwUKOz
  • ▪️ Վիեննան սովորաբար նախընտրել է իր հանճարներին գնահատել միայն նրանց մահից հետո․ Շուբերտը կենդանության օրոք ընդամենը մեկ մենահամերգ ունեցավ, իսկ Մալերն այդպես էլ չհասցրեց լսել իր Իններորդ սիմֆոնիան՝ https://o.pn.am/S4AUrx
  • 🇦🇲 Նոյեմբերի 1-ին ջութակահար վիրտուոզ Սամվել Հայրապետյանը վերադառնում է Հայաստան՝ նոր մենահամերգով. Երաժիշտն ինքն է ստեղծում իր կատարումների գործիքավորումները՝ վերածելով հայտնի ստեղծագործությունները յուրահատուկ ջութակային պատմությունների՝ https://o.pn.am/0siiGU

🎶 Ժամանակակից երաժշտությունից…

  • ▪️ Չնայած սթրիմինգային հարթակներում օրական ավելի քան 100,000 երգ է ավելանում, նորահայտ արտիստները բախվում են լուրջ խնդրի. Մարդիկ սկսել են նախապատվությունը տալ նոստալգիկ և հին հիթերին՝ https://o.pn.am/DM2A8a
  • ▪️ Anthropic-ի դեմ կրկին դատական հայց են ներկայացրել. Այժմ ընկերությանը մեղադրում են արհեստական բանականության մոդելների վարժեցման համար Էլվիս Փրեսլիի 274 երգի ապօրինի օգտագործման մեջ՝ https://o.pn.am/9hUr7O
  • 🇦🇲 Ջազային հնչյուններ՝ Երևանում. TM Production-ը ներկայացնում է համաշխարհային ջազի և աֆրո-կուբայական երաժշտության ամենավառ աստղերից մեկին՝ Latin Grammy-ի հավակնորդ Դայմե Արոսենային՝ https://o.pn.am/JqRqVP

📚 Գրականությունից…

  • ▪️ Խորհրդային տարիներին արգելված գրականությունը Միացյալ Նահանգներում հանրայնացնելը խիստ ծանր մարտահրավեր էր. Կարդացեք Նաբոկովի փափուկ կազմով հազվագյուտ գրքերի որոնումների և արգելված տեքստերը ամերիկյան ընթերցողին հասցնելու մասին՝ https://o.pn.am/jYqqQq
  • ▪️ Արվեստագետները հաճախ դուրս են գալիս նորաձևության սահմաններից՝ դրան նոր ուղղություն թելադրելու համար. Շվեյցարացի արվեստաբան Ռադու Շտերնն իր «Անտինորաձևություն․ կոստյում և ավանգարդ» հայտնի էսսեում ուսումնասիրում է մոդեռնիստների՝ մարդկանց «այլ կերպ հագցնելու» ձգտումը՝ https://o.pn.am/FbxPOA
  • 🇦🇲 Հոկտեմբերի 28-ին կկայանա Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գրքի շնորհանդեսը. Փիլիսոփայական ֆանտաստիկ վեպն ինքնաճանաչման, փոխակերպման և ներքին ալքիմիայի մասին է՝ https://o.pn.am/zqq6co
Տարածել