
🦅 Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել կենսաբազմազանության COP17 համաժողովը, որը կկայանա հոկտեմբերի 19-30-ը։ Բայց բնության հետ մեր հարաբերությունների մասին ամենախոսուն պատմություններից շատերը սկսվում են բանակցային սեղանից շատ հեռու: Ու գլխավոր դերերից մեկն այստեղ վերապահված է նորաձևության ոլորտին։ 19-րդ դարի վերջին Փարիզում կամ Նյու Յորքում թռչունների փետուրներով պատրաստված գլխարկի կամ զարդերի վաճառքը միանգամայն սովորական երևույթ էր դարձել, բայց այդ մոտեցման «սովորական» լինելը երկար չտևեց։ Սա խթանեց նոր շարժում, որը փոխելու էր թռչունների պաշտպանության մոտեցումները։ Ինչպես գեղեցիկի գնահատումն ու արժևորումը վերածվեցին շուկայական հարաբերությունների, ինչպես բնությունն ու կենսաբազմազանությունը դարձան դիզայներների և արվեստագետների ոգեշնչման աղբյուր, բայց այս անգամ՝ դրանց վնասելու գնով։ Բնության հանդեպ նորաձևության մահաբեր սերը վերջին հարյուրամյակների ընթացքում արտահայտվել է բազմաթիվ օրինակներով։ Այս անգամ #PAN-ը պատմում է գլխարկներ դարձած թռչունների, ստեղծագործության համար վճարված թանկ գնի ու արվեստագետ-ակտիվիստների մասին՝