
🏛️ Այս օրերին Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում ցույցերից ու անկարգություններից հետո տարածվող լուսանկարներում կոտրված ցուցափեղկերի և այրված մեքենաների կողքին հայտնվել են նաև վնասված պատմական շենքեր։ Լիմոժում, օրինակ, հրկիզվել է 1883 թվականի քաղաքապետարանի շենքը։ Տեսարանը հիշեցնում էր Նոտր Դամի հրդեհը, միայն թե այս անգամ շինությունը հատուկ հրկիզվել էր։ Նման դեպքերում վնասի չափը հաշվարկվում է վերականգնման ծախսերով, բայց կորուստն այդ հաշվարկից շատ ավելի մեծ է։ Շենքի հետ վտանգվել են նաև այն իրերն ու փաստաթղթերը, որոնցով քաղաքը հիշում է իր անցյալը։ Ավելի քան երկու դար առաջ Ֆրանսիան արդեն ստիպված էր որոշել, թե ինչ անել անցյալից մնացած արվեստի հետ, երբ կտրուկ փոխվում էր այդ անցյալի քաղաքական գնահատականը։ Հեղափոխության տարիներին թագավորի արձանը, եկեղեցու դամբարանը կամ ազնվական տոհմի զինանշանը կարող էին ընկալվել որպես տապալված իշխանության ներկայություն։ Ու այդ պայմաններում Ալեքսանդր Լենուարը Փարիզի վանքերից մեկում սկսեց հավաքել վտանգված քանդակներն ու հուշարձանների բեկորները։ Նրա պահեստը ժամանակի ընթացքում դարձավ թանգարան, իսկ այնտեղ տեղափոխված նմուշներից շատերը պահպանվում են մինչև օրս։ Լենուարը մասնագիտությամբ նկարիչ էր, բայց պատմության մեջ նրա անունը հայտնի դարձավ հիմնականում ուրիշների ստեղծած աշխատանքների շնորհիվ։ #PAN-ը պատմում է դարեր առաջ Ֆրանսիայում փրկված նմուշների, թանգարան դարձած վանքի և Լենուարի սխրանքի մասին՝