
❤️🩹 Մտնում եք կամայական որևէ դեղատուն և ձեզ առաջարկում են մի դեղահաբ, որը երկարացնում է կյանքը, բարելավում հոգեկան առողջությունը, մեղմացնում քրոնիկ ցավը, կարգավորում զարկերակային ճնշումը, ամրացնում իմունային համակարգը և օգնում ավելի լավ հասկանալ ու կառավարել բարդ հույզերը։ Երազանքի պես է հնչում, չէ՞։ Բայց, անշուշտ, այդպիսի հաբ դեղատանը չեք գտնի։ Համենայն դեպս՝ գիտությանն ու բժշկությանը հայտնի նման հաբ չկա։ Բայց Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Դեյզի Ֆանկորթն այլ պնդում ունի։ Նա համոզված է, որ նման դեղամիջոց գոյություն ունի և այն մեզնից շատերի համար արդեն հասանելի է՝ թանգարանի սրահում, թատրոնի դահլիճում, գրքի էջերում կամ էլ վրձնահարվածների միջոցով։ Նա այնքան համոզված է այս պնդման մեջ, որ հետազոտական մեծ աշխատանք է տարել ու գիրք է հրատարակել։ Ուղերձը մեկն է՝ արվեստը բուժում է։ #PAN-ը փորձել է քննել այս պնդման իսկությունը՝